ՌԴ կրթական ծրագրերը կարելի է անցկացնել Երևանի ռուս-հայկական համալսարանում՝ ասված է հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի նախագծում, որը վերաբերում է Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմաններին: Համաձայնագիրը հավանության է արժանացել կառավարության մայիսի 14-ի նիստում: Կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության նիստում նշել է, որ նախագծի համաձայն, համալսարանի ուսանող Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները կարող են հավասար պայմաններում մասնակցել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում ՀՀ-ի և ՌԴ-ի պետական ծրագրերին, այդ թվում` նպատակային ծրագրերին ու այլ նախագծերին: